…Այս ի՞նչ պատիժ է, արարիչ Աստված, ի՞նչ շղթա է այս կարոտը հողի,
Որ հավերժական ստրուկ է դարձնում նույնիսկ այդ հողի վրա թքողին:
Կուզես՝ երկնային դրախտում ապրիր, փերիների հետ, պարտեզներում պերճ,
Մեկ է՝ աչքերդ փակվել են ուզում քեզ սնած հողի չոր քարերի մեջ:
Սա ի՞նչ խորհուրդ է թալիսմանի պես, որ կախ են տվել մեր պարանոցին՝
Հողդ սառույց է լցնում քո գլխին, իսկ դու վառվում ես... սառույցի բոցից:
Դու գլխապատառ լքում ես նրան՝ անշնորհակալ ու գող հյուրի պես,
Նա ներողամիտ իր դուռն է բացում և մի հպումով ամոքում է քեզ:
ՖԵԼԻՔՍ
Հրածին ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆԻ ՖԲ էջից